«Գավառի ակադեմիկոս ԱԹամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գործող գյուղատնտեսական և տարածաշրջանում պահանջարկ ունեցող այլ մասնագիտական  կրթական ծրագրեր առաջարկող ուսումնական հաստատություն է, որի գործունեությունն ուղղված է միջին և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրերի իրականացմանը, որակյալ մասնագետների պատրաստմանն ու աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը։

Մարզում առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որի զարգացումն անհնար է առանց կայուն գիտելիքներ, փորձառություն, իրադրության մեջ ճկուն կողմնորոշում ունեցող գյուղացիական տնտեսության ղեկավարների, ագրոնոմների, ունիվերսալ հատկանիշներ ունեցող անասնաբույժների, տոհմային գործի գիտակների, փոխադրումների կազմակերպիչների, ինչու չէ՝ նաև հմուտ հաշվապահների, ֆինանսիստների, ուստի քոլեջի առաքելությունն է պատրաստել հիշյալ ոլորտների բանիմաց մասնագետներ։