ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՔՈԼԵՋՈՒՄ

ՀՀ տարածքում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով  արտակարգ դրություն հայտարարելու  որոշմամբ  պայմանավորված՝ «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը հեռավար ուսուցման միջոցով ապահովում է ուսումնական գործընթացի անընդհատությունը: Այդ նպատակով քոլեջի ֆեյսբուքյան էջին տեղադրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից  ուղարկված շրջաբերականը,… Կարդալ ավելին

Պետական ատեստավորման քննություններ

2020թ․փետրվարի 21-ին և 28-ին տեղի ունեցավ «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» մասնագիտության ուսանողների պետական ատեստավորման քննությունները։ ՈՒսանողները հաջողությամբ ներկայացրեցին իրենց գիտելիքները և գործնական կարողությունները։   Հավանել կամ կիսվել:0

Մասնակցություն «Կոնֆլիկտ» թեմայով դասընթացին

2020թ․ փետրվարի 20-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները մասնակցեցին Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գեղարքուիքի մասնաճյուղի կողմից կազմակերպված «Կոնֆլիկտ» թեմայով դասընթացին։ Դասընթացի միջոցով ուսանողները ստացան գիտելիք կոնֆլիկտի տեսակների, ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ։ Հավանել կամ կիսվել:0

Տյառնընդառաջ

Փետրվարի 13-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում նշվեց Տյառնընդառաջ կամ Տրնդեզ ծիսական տոնը։Տյառնընդառաջ տոնը տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն է ու այդ խարույկի շուրջ կազմակերպված տոնակատարությունը։ Այս տոնակատարությանը ևս անմասն չմնաց Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջը։… Կարդալ ավելին

Աշխատաժողովի մասնակցություն

2020թ․ հունվարի 24-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն՝ Ս․ Մարտիրոսյանը, դասախոսներ՝ Ա․ Վարպետյանը, Լ․ Գուլաբյանը, Հ․ Դադոյանը, կարիերիայի պատասխանատու՝ Ա․ Դադոյանը, գործատուներ՝ Դ․ Հովեյանը, Ս․ Մարտիրոսյանը «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ․ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում Երևանում մասնակցել են աշխատաժողովի՝ «Աշխատանքի վրա… Կարդալ ավելին

Միջոցառում նվիրված կրթության միջազգային օրվան

2020թ․ հունվարի 24-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված կրթության միջազգային օրվան։ Ուսանողները ներկայացրին ֆորմալ և ոչ ֆորմալ, ինֆորմալ և ներառական կրթության դերն ու կարևորությունը կրթական համակարգում։ Հավանել կամ կիսվել:0

Գրքի քննարկում՝ նվիրված Հովհ․ Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում դասախոս՝ Լ․ Բունոյանի կողմից կազմակերպվել էր գրքի քննարկում՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի և ամենայն հայոց երաժշտի ծննդյան 150-ամյակներին։ Քննարկմանը մասնակցում էին «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները։ Թումանյանական պարզ ու մաքուր աշխարհից տեղափոխվելով իրականություն` Կոմիտասյան հոգեզմայլ երգերի ներքո… Կարդալ ավելին

Մասնակցություն «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրները» թեմայով դասընթացներին

«Գավառի ակ․ Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի մեկ դասախոս՝ Ա․ Զարդարյանը և կարիերայի պատասխանատու՝ Ա․ Դադոյանը 2019թ․ դեկտեմբերի 11-ից 12-ը, 18-ից-19-ը, 25-ից 26-ը Աղվերանում մասնակցել են «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրները», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մարդու իրավունքները» թեմայով վարժանքներին։ Դասընթացների վերջում հանձնվել է վկայականներ։… Կարդալ ավելին