Հայաստանում սկսվել է ատոմային ոլորտի 75-ամյակին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթի համար աշխատանքների ընդունումը:
Մրցույթի մասնակիցները պետք է կարողանան ի ցույց դնել ատոմային տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ իրենց երևակայությունն ու տեսլականը:
Մրցութային աշխատանքը կարելի է կատարել գեղարվեստական ցանկացած նյութով կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցույթի ժյուրին կգնահատի գաղափարի յուրօրինակությունը, կատարման վարպետությունը, երևակայությունը, ինչպես նաև՝ թեմայի ամբողջական ներկայացումը: Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են Հայաստանի բոլոր երեխաներն ու երիտասարդները, մասնակցել կարող են 6-ից 31 տարեկան անձինք:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նշված հասցեով՝ https://cutt.ly/ufsaOkI
Նկարները պետք է ուղարկել Երևանում ՌԳՄԿ, Հայաստան, ք. Երևան, 0019, Պռոշյան փ. 1-ին նրբ, տ. 20/14․ Գրաֆիկական աշխատանքներն ուղարկել e–mail: armenia_erevan@rs.gov.ru հասցեին:
Մրցույթի աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին: Մրցույթի հաղթողներին կտրվեն դիպլոմներ ու նվեր-հավաստագրեր:
Մրցույթի անցկացման կանոնների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Ռոսատոմ» պետկորպորոցիայի Lookaround Armenia կրթական ծրագրի ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/events/1945348172261840/.

Հավանել կամ կիսվել:
0

Ավելացնել մեկնաբանություն

Էլ․փոստը չի հրապարակվի. Պարտադիր դաշտերը նշված են աստղանիշերով *