Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Այբ» կրթական հիմնադրամի և «Աիստ Գլոբալ» ՍՊԸ-իհամագործակցության շնորհիվ Uteach հարթակով վերջապես կկայանա «Կենգուրու2020»-ը: Այս տարի առաջին անգամ մրցույթն անցկացվելու է առցանց, և մրցույթին
արդեն գրանցված մասնակիցները պարզապես պետք է կատարեն ևս մի քանի քայլև գրանցվեն համապատասխան համակարգում: Անհրաժեշտ է միայն երեք բան՝ցանկություն, հասանելիություն համացանցին և գործող էլ. հասցե։
Կարևոր
Լրացուցիչ գրանցումներն արդեն սկսվել են և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 10-ը։
Վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ի ժամը 12:00-ն է (կեսօր), իսկ գրանցմանը՝ ժամը 13:00-ը: Վճարումն անելուց հետո անհրաժեշտ է անցնելհետևյալ հղումով՝ https://rb.gy/zqx69d, և գրանցվել՝ ցանկերում ներառվելու համար:
Կտրոնը դպրոց փոխանցել պետք չէ: Այն պարզապես պետք է կցել գրանցվելիս:
Ուշադրությո՛ւն։
Հարթակում կարող եք գրանցվել սեպտեմբերի 11-ից, սակայն գրանցվելուց և մուտք
գործելուց հետո թեստը դեռ տեսանելի չի լինի: Մինչ այդ արված բոլոր գրանցումները կկորչեն, քանի որ մասնակիցների վերջնական ցանկերը բեռնվելու են սեպտեմբերի 11-ին:Թեստը տեսանելի կլինի միայն սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-14:15: Խնդրում ենք չուշանալ:
Ժամանակի ավարտից անմիջապես հետո թեստը կփակվի: Նորից մուտք գործելու հնարավորություն այլևս չեք ունենա:

Հաջողություն ենք մաղթում բոլորին և սպասում
արդար ու բարձր արդյունքների:

Հավանել կամ կիսվել:
0

Ավելացնել մեկնաբանություն

Էլ․փոստը չի հրապարակվի. Պարտադիր դաշտերը նշված են աստղանիշերով *