«Գավառի ակ․ Ա․Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր աշխատատեղերի համար․
• «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա»
• «Երթևեկության կառավարում և փոխադրումների կազմակերպումը ավտոտրանսպորտում»
• «Հաշվապահական հաշվառում»
• «Ֆինանսներ»
• «Համակարգչային օպերատորություն» մասնագիտությունների գծով մասնագետներ։

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է անձամբ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի կադրերի բաժին /ք․ Գավառ, Ազատության 38/ կամ առցանց / gavarqolej@mail.ru/ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• Դիմում
• Անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեներով
• Բարձրագույն կրթությունն հավաստող փաստաթուղթ՝ պատճենով
• Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով
• 2 լուսանկար 3X4 չափսի
• Ինքնակենսագրական /CV/
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020թ-ի հուլիսի 23-ից մինչև 2020 թ-ի օգոստոսի 20-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին։
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10։00 –ից 16։30-ը։
Հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թ-ի օգոստոսի 24-ին ՝ ժամը 12։00-ին, Գավառի գյուղատնտեսական քոլեջում։
Նշված պաշտոնին հավակնող անձինք պետք է ունենան համապատասխան մասնագիտական գիտելիքներ, լինեն բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենան նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։
Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ։
Հասցե՝ք․Գավառ Ազատության 38, Հեռախոսահամար ՝ /0264/ 2-34-02,
Էլեկտրոնային փոստի հասցե ՝gavarqolej@mail.ru։

Հավանել կամ կիսվել:
0

Ավելացնել մեկնաբանություն

Էլ․փոստը չի հրապարակվի. Պարտադիր դաշտերը նշված են աստղանիշերով *