Հարգելի դիմորդ առկա /ստացիոնալ/ ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնայիՆ
եղանակով ընդունվում են www.dimort.emis.am կայքի միջոցով։
-Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, ժամը 18-⁰⁰,
-Դիմորդը՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում www.dimord.emis.am էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում
հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները /անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար/, ինչպես նաև հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով
դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև՝
-Լուսանկար /3 X 4 չափի/,
-Կրթության մասին փաստաթղթի /դիպլոմի դեպքում նաև ներդիր/պատճենը,
-Անձը հաստատող փաստաթղթի պատճենը /անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական
գրքույկ, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական,
փախստականի վկայական/,
-Կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման
իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ
նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության
դեպքում),
-Սույն կարգի 22-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը /«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների
սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետությունան օրենքի 7-րդ, «Հայստանի Հանրապետության հաշմանդամների
սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների
անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի
«Հայսատանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության
արտոնությունները սահմանելու մասին» № 545 որշման պահանջներին, ինչպես նաև ՀՀ օրեսդրությամբ սահնված համապատասխան
արտոնություններ ունեցող Դիմորդները:/ հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը
ուսանողներին հրամանագրելուց հետո՝ 2-օրյա ժամկետում ներկայացնում է Լիազորված մարմնին,
-Իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության
դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի
վկայականի պատճենը (առկայության դեպքում),
-Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում),
-Աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
-Դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:
-Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման
հիմունքով: Դիմորդի դիմում հայտը կարող է մերժվել ընդունող հանձնաժողովի կողմից դիմորդի դիմում հայտի և/կամ
փասթաթղթերի թերի ներկայացման դեպքում, եթե թերությունները դիմորդի կողմից չեն վերացվում` այն ներկայացնելուց 3
աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ` նշելով մերժման
հիմքը, ինչպես նաև առկա (ստացիոնար) ուսուցմամբ ըստ կրթության հիմքի և մասնագիտության (բացառությամբ արվեստի ոլորտի)
10 դիմում հայտից քիչ լինելու դեպքում` դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ, որի մասին նույն օրը
տեղեկացվում է դիմումատուին հեռախոսակապի և դիմումատուի էլեկտրոնային հասցեի միջոցով:
-Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, Հաստատության
հաշվեհամարին / ՀՀ ԿԳՄՍՆ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի հաշվեհամարին Հ/Հ 900178000353 / վճարում է 1000
(հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի
վերադարձվում:»:
-Դիմորդի կողմից դիմում հայտը կարող է փոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:
-Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:

Անհրաժեշտության դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ /0-93-10-10-36/, (+374264) 2-34-02

Հավանել կամ կիսվել:
0

Ավելացնել մեկնաբանություն

Էլ․փոստը չի հրապարակվի. Պարտադիր դաշտերը նշված են աստղանիշերով *