Համագործակցել ենք

Գերմանական տեխնիկական համագործակցության (GTZ) կազմակերպության հետ համագործակցության արդյունքում քոլեջը համալրվել է ուսումնատեխնիկական բազայով, մասնագիտական գրականությամբ: GTZ-ի աջակցությամբ կազմակերպվել են սեմինարներ քոլեջի դասախոսների և ուսանողների համար: Այդ համագործակ-ցության արդյունքում քոլեջը ճանաչվել է ծրագրի հետ աշխատող քոլեջների շարքում լավագույններից մեկը: Քոլեջը համագործակցել է նաև Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (IIZ / DVV) հետ, որի ֆինանսավորմամբ կազմակերպել է գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց խորհրդատվություն:

«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ՍԵՅ ԵՍ՝ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում,  «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի աջակցությամբ և «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ քոլեջի մասնագետ դասախոսի և «Քարդ ագրոսերվիս» գյուղատնտեսական և անասնաբուժական կենտրոնի մասնագետի հետ համատեղ կազմակերպվել է «Կրտսեր անասնաբույժ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ, որն ունի շարունակական բնույթ։ Ինչպես նաև հիշյալ ծրագրի շրջանակներում քոլեջի անասնաբուժության լաբորատորիան համալրվել է ժամանակակից սարքավորումներով։

World Vision միջազգային կազմակերպության աջակցությամբ քոլեջի մասնագետ դասախոսների ուժերով կազմակերպվել են «Համակարգչային հմտություններ», «Ինչպես գնահատել փոքր բիզնեսը», «Անասնաբուժության հիմնախնդիրները Գեղարքունիքի մարզի տարածքում», և «Մետաղների էլեկտրաաղեղնային եռակցում» թեմաներով դասընթացներ տարածաշրջանի շահառուների համար։

«Վորլդ Վիժնի» ֆինանսավորմամբ քոլեջում գործում են ՍՔԱՅ ակումբներ, որտեղ ընդգրկված են քոլեջի ուսանողները։ «Վորլդ Վիժն» Հայաստան կազմակերպության կողմից քոլեջի ուսանողների համար կազմակերպվում են լրացուցիչ անգլերենի, բիզնեսի, համակարգչային հմտությունների անվճար դասընթացներ։ ԵՄ-ի ծրագրի շրջանակներում քոլեջը համալրվելու է գույքով, լաբորատորիաներով և ուսումնափորձնական տնտեսությունով։

Քոլեջն ակնկալում է սերտ համագործակցություն բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց առջև խնդիր են դրել նպաստել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացմանը, հատկապես` կադրերի մասնագիտական գիտելիքների խորացմանը և առաջավոր փորձի արմատավորմանը: