«Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի կարիերայի կենտրոնի առաքելությունն է ուսանողների ու շրջանավարտների մրցունակության բարձրացումը և արդի աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման ուղղորդումը, ինչպես նաև շրջանավարտ-բուհ կապի հաստատումն ու ամրապնդումը: Հաշվի առնելով աշխատաշուկայում առկա նոր մարտահրավերները` կենտրոնը մշտապես կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ (սեմինար-դասընթացներ, հանդիպումներ կենտրոնի գործընկերների հետ և այլն)` ի նպաստ ուսանողների և շրջանավարտների մրցունակության ու տեղեկացվածության բարձրացման:

Կենտրոնը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք ընկերությունների և կազմակերպությունների հետ, որոնք պրակտիկայի անցկացման հնարավորություն կամ թափուր աշխատատեղեր ունենալու դեպքում տեղեկացնում են կենտրոնին: Թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը կենտրոնը տարածում է ուսանողների և շրջանավարտների համար մատչելի բոլոր տարբերակներով` էլ. փոստ, ինտերնետային կայք, սոցիալական ցանցեր

Գործատուների հետ համագործակցության շրջանակում կենտրոնը կազմակերպում է մի շարք միջոցառումներ, որոնց թվում` նաև աշխատանքի տոնավաճառներ` ուղղված ուսանողների զբաղվածության խնդիրների լուծմանը:

Կենտրոնը ռեզյումեներ կազմելու համար խորհրդատվություն է տրամադրում ուսանողներին և շրջանավարտներին,  ինչպես նաև տեղեկացնում է գալիք սեմինարների և տարածաշրջանում գյուղատնտեսական ֆերմերային տնտեսությունների, կաթի արտադրամասերի ղեկավարների և այլ գործատուների հետ հանդիպումների մասին։