«Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի գրադարանը ստեղծվել է քոլեջի հիմնադրմանը զուգընթաց: Գրադարանի ֆոնդի  հիմնական աղբյուրը գնումներն են, նվիրատվությունը և բաժանորդագրությունը:

Գրադարանում պահպանվող գրականության մեծ մասը՝ շուրջ 16766 միավոր, ուսումնական ձեռնարկներ են, դասագրքեր: Գրադարանում կան նաև գեղարվեստական գրականություն և բառարաններ:

Սպասարկման բաժինը կատարում է ընթերցողների գրանցում, իրականացնում է գրադարանային սպասարկումը: Քոլեջի գրադարանում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:

Քոլեջի գրադարանին կից ունենք նաև կահավորված ընթերցասրահ։